‘Մոյեսը ՄՅՈՒ-ի ղեկավարությունից պահանջել է գնել Ինյեստային’

642

Ինչպես տեղեկացնում է Esport3-ը, Անդրես Ինյեստան հրաժարվում է երկարաձգել իր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, մինչև որ ակումբը թիմ չվերադարձնի Էմիլի Ռիկարդին՝ թիմի նախկին ֆիզպատրաստման մարզչին: Կատալոնական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ խաղացողն ու Բարսան հստակեցրել են նոր պայմանագրի ֆինանսական կողմը, բայց Ինյեստան առաջ է քաշել Ռիկարդի վերադարձի խնդիրը: Ստեղծված իրավիճակից ցանկանում են օգտվել մի շարք թիմեր, մասնավորապես «Մանչեստեր Յունայթեդը», որտեղ կենտրոնական կիսապաշտպան փնտրում էին հունիսից սկսած: Եվ ահա, ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ՝ Դեյվիդ Մոյեսը ակումբի ղեկավարությունից պահանջել է ձմռան տրանֆերային պատուհանի ընթացքում փորձել ձեռք բերել Ինյեստային: Նշենք, որ 29-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 մլն €:

Նախորդ հոդվածը‘Կլիենտը հուզված է, կլիենտը նյարդայնացած է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. Երկիրն այս վիճակից դուրս բերելու համար առաջին հերթին պետք է հաղթահարել վստահության ճգնաժամը. Տեսանյութ’