‘Մոյեսը նշանակվել է «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ’

824

«Ռեալ Սոսյեդադը» պաշտոնապես հայտարարել է շոտլանդացի մասնագետ Դեյվիդ Մոյեսին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին:

«Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզչի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է երկու տարով՝ մինչեւ 2016 թվականի ամառը:

Մոյեսը «Ռեալ Սոսյեդադի»  գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Յագոբա Արասատեին:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ Սոսյեդադը» 11-րդ տուրից հետո վաստակած 9 միավորով 18-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ը առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Կառավարության կառուցվածքի փոփոխությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են Շիրակում ավտովթարի հետևանքով զոհվածների անունները’