‘Մոյեսը պատրաստ է «Աստոն Վիլայի» հետ աշխատել թեկուզ Չեմպիոնշիփում’

1152

«Էվերտոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը պատրաստ է գլխավորել «Աստոն Վիլան», նույնիսկ եթե ստիպված լինի աշխատել Չեմպիոնշիփում։

Ինչպես հայտնի է, 52-ամյա շոտլանդացին «Ռեալ Սոսյեդադից» ազատվելուց հետո մրցաշրջանի կեսից մնացել է առանց ակումբի։ Վերադառնալով Անգլիա, Դեյվիդը հասցրել է ուժերը փորձել հեռուստատեսությունում և պատրաստակամություն է հայտնել վերսկսելու մարզչական աշխատանքը։

Մոյեսին աշխատանք կարող է առաջարկել «Աստոն Վիլլան»։ Մոտ օրերս բիրմինգհեմյան ակումբը հրաժեշտ կտա Ռեմի Գարդին, որին չհաջողվեց Վիլլաների դիրքը բարելավել Պրեմիեր լիգայում։

Դեյվիդին չի շփոթեցնում Չեմպիոնշիփում աշխատելու հեռանկարը։ Ավելին, հանուն «Աստոն Վիլլայի» Մոյեսը պատրաստ է ուղևորվել 2-րդ դիվիզիոն։

Նախորդ հոդվածը‘Իսկո. «Ցանկանում եմ խաղալ «Ռեալ»-ում» ‘
Հաջորդ հոդվածը‘Մեսսի. «Բարսելոնա»-ի հաջողությունները մեծապես կապված են Կրուիֆի հետ ‘