‘Մոյես. «Ես վեցամյա պայմանագիր էի կնքել, քանի որ գիտեի, որ չեմ կարող կարճ ժամկետում փոխել այն, ինչը Ֆերգյուսոնը տարիներ շարունակ կառուցել էր»’

608

«Ռեալ Սոսիեդադ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոստովանել է, որ այլ մոտեցում կընտրեր «ՄՅՈՒ»-ում աշխատելիս, եթե իմանար, որ ինքն ընդամենը 9 ամիս է ունենալու.

«Ես դեռ կարծում եմ ` հիանալի համապատասխանում էի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնին: Բայց դժվար է աշխատելը, երբ քեզ ժամանակ չեն տալիս: Շատ դժվար է Ալեքս Ֆերգյուսոնից հետո թիմը գլխավորել: Բայց ես 6 տարով էի պայմանագիր կնքել, և ոչ` 9 ամսով:

Եթե ես 9 ամսով պայմանագիր կնքած լինեի, այլ կերպ կաշխատեի: Բայց ես վեցամյա պայմանագիր էի կնքել, քանի որ գիտեի, որ չեմ կարող կարճ ժամկետում փոխել այն, ինչն Ալեքս Ֆերգյուսոնը տարիներ շարունակ կառուցել էր»,- Մոյեսի խոսքերն է փոխանցում The People-ը:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Թալանվելուց հետո դի Մարիան անձամբ խնդրեց իրեն խաղադաշտ մտցնել»’
Հաջորդ հոդվածը‘ Ջովաննի Տրապատոնի.«Պոգբան լավն է, բայց Մեսսին չէ»’