‘Մոյես. «Ոչ ոք չի կարող Մեսսիի դեմ ամուր պաշտպանություն դուրս բերել»’

1237

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզչի Դևիդ Մոյեսն Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի` «Բարսելոնայի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գովաբանել է կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսիին:

«Ոչ ոք չի կարող Մեսսիի դեմ ամուր պաշտպանություն դուրս բերել: Հնարավոր է` նա անհաջող օրեր ունենա, սակայն շարունակում է մնալ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Մրցակիցները փորձում են կանգնեցնել Մեսսիին, իսկ նա շարունակում է իր աշխատանքը կատարել և ոչնչի ուշադրություն չդարձնել: Պաշտում եմ Մեսսիին նրա ֆանտաստիկ խաղի և սիմուլյացիաների չդիմելու համար»,-Մոյեսի խոսքերը փոխանցում է «Goal.com»-ը:

«Բարսելոնա»-«Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը կայանալու է մայիսի 9-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 20:00-ին:

Նախորդ հոդվածը‘Տեսնելով Ռոնալդուին՝ «Ռեալ»-ի երկրպագուները վանկարկել են Մեսսիի անունը’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն 7 մլն եվրո է փոխանցել Նեպալի երկրաշարժից տուժածներին’