‘Մոյես. Սուարեսի տեղը ես էլ այդպես կվարվեի’

1084

Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ անդրադարձել է Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Լիվերպուլի» հանդիպմանը (2:2) եւ մրցակցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ կապված դրվագին:

«Կարծում եմ, որ մեր բախտը բերեց, որ Սուարեսի երրորդ գոլը չհաշվեցին: Ոչ մի խաղից դուրս վիճակ այնտեղ չկար: Սակայն, հաշվի առնելով մարզադաշտում առկա մթնոլորտը, կարծում եմ, որ մրցավարը լավ աշխատեց:

Հանդիպումը դիտարժան եւ գեղեցիկ ստացվեց: Մենք պարտվում էին 0:2, սակայն տղաները բնավորություն ցույց տվեցին:

Խնդիր չեմ տեսնում, թե ինչպես Սուարեսը նշեց իր առաջին գոլը: Նրա փոխարեն ես էլ, թերեւս նույնը կանեի: Բայց մի բան պիտի ասեմ. Այդ կերպ նա ստիպված է լինելու շատ այլ մարզիչների առջեւ էլ գոլ նշել:

Եթե մենք հաղթեինք 3:2. ապա ես էլ Սուարեսի առջեւ նման մի բան կկատարեի»,- Մոյեսի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Նշենք, որ «Էվերթոնի» դարպասը խփած առաջին գոլից հետո Լուիս Սուարեսը վազեց դեպի «Էվերթոնի» պահեստայինների նստարան եւ Մոյեսի առջեւ թատերական «սիմուլյացիա» արեց: Սա պատասխանն էր խաղից առաջ Մոյեսի այն հայտարարության, թե ուրուգվայցի հարձակվողը «սիմուլյանտի» կասկածելի համբավ ունի:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «լայն փակված աչքերով» թռիչքը մեղվի բնի վրայով ‘
Հաջորդ հոդվածը‘Դատախազն ու քննիչը հարկ չէին համարել ներկայանալ սփյուռքահայ գործարարի վերաքննիչ բողոքի քննությանը ‘