‘
Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Լուսիանո Վիետոն կարող է տեղափոխվել «Մոնակո»: Այս մասին հաղորդում է SER Deportivos-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ մոնեգասկները 23-ամյա հարձակվողին դիտարկում են որպես Կիլիան Մբապեի փոխարինող: Վերջինս կարող է 180 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել ՊՍԺ:
2016/17 մրցաշրջանում Վիետոն վարձակալական հիմունքներով խաղացել է «Սևիլիա»-ում: Անդալուսական ակումբի կազմում նա մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մոնակո»-ն՝ որպես Մբապեին փոխարինող, դիտարկում է նաև «Տորինո»-ի հարձակվող Անդրեա Բելոտիի թեկնածությունը:
‘