‘
Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Ֆարիդ Մոնդրագոնը չթաքցրեց իր հույզերը Ճապոնիայի հետ հանդիպումից հետո: Կոլումբիացիներն այդ խաղում հաղթեցին 4:1 հաշվով, իսկ 43-ամյա դարպասապահը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում՝ դառնալով աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենատարիքով ֆուտբոլիստը:
«Ես երջանիկ եմ, որ մենք մեր երկրպագուներին այսպիսի ուրախություն ենք պարգևում: Իմ ռեկորդը պատկանում է կոլումբիական ֆուտբոլին և իմ երկրին: Ես հպարտանում եմ իմ ձեռքբերումներով: Երբ մենք խփեցինք երրորդ գոլը, իմ մարզիչն ասաց, որ ես պատրաստվեմ դաշտ դուրս գալուն», — Մոնդրագոնի խոսքերն է մեջբերում AS-ը:
‘