Մոնղոլիայում ձերբակալվել են ածուխի գողության մեջ առաջին կասկածյալները

333

Ածուխի արդյունահանության և արտահանման պետական ընկերության նախկին ղեկավար Բատուլգին Գանխույագը, նրա ազգականներն ու մի քանի գործարարներ, հինգշաբթի գիշերը իրենց տներում անցկացված խուզարկություններից հետո, ձերբակալվել են երկու օրով, ճեպազրույցում հայտնել է Մոնղոլիայի արդարադատության և ներքին գործերի նախարարը։

Հինգշաբթի օրը հազարի չափ մարդ է հավաքվել Ուլան Բատորի կենտրոնում, որտեղ բողոքի ակցիաները շարունակվում են արդեն հինգ օր։ Այս անգամ հրապարակ են ժամանել նաև երկրի շրջանների քաղաքացիները՝ ձի հեծնած։ Ոստիկանները, որոնք այդ բոլոր օրերին հերթապահում են հրապարակում, նրանց խնդրել են հեռանալ, որովհետև Ուլան Բատորի քաղաքապետի կարգադրության համաձայն՝ մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ չի կարելի մուտք գործել ձիերով։

«Մենք ձիերով ենք եկել ոչ թե խժդժություններ հրահրելու, այլ բողոքի ցույցին աջակցելու համար։ Մենք ուզում ենք հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ և հայտնել մեր կարծիքը»,-  նշել են շրջաններից ժամանած երիտասարդները։

Մոնղոլիայի հանրային ռադիոյի հաղորդման համաձայն՝ քաղաքի մուտքերի մոտ ոստիկաններն արդեն հեծյալներին թույլ չեն տալիս մտնել քաղաք։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳերմանիայում ձերբակալվել են 25 ծայրահեղ աջ արմատականներ
Հաջորդ հոդվածըՆախկին նախագահը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման