Մոնղոլիայում շարունակվում է հետաքննությունը ածուխի հափշտակության գործով

428

Մոնղոլիայի կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը երեքշաբթի կանչել է երկրի նախկին երեք վարչապետներին՝ ածուխի հափշտակության գործով ցուցմունք տալու, հաղորդել է մոնղոլական Ikon լրատվական կայքը։

Ուլան Բատորում բողոքի ցույցեր են սկսվել դեկտեմբերի 4-ին, մաքսատունը շրջանցելով՝ Չինաստան ածուխ արտահանելու վերաբերյալ գործի հետաքննությունից դժգոհությունների պատճառով։ Համարվում է, որ հափշտակության ծավալը գերազանցում է 12,8 մլրդ դոլարը։ Դեկտեմբերի 5-ին բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին գրոհել Մոնղոլիայի կառավարության տան վրա։ Ցուցարարները պահանջում էին բացահայտել կասկածյալների անունները, որոնց մեջ կարող են լինել բարձրաստիճան պաշտոնյաներ։

Երկրի վարչապետը դեկտեմբերի 7-ին հայտարարեց, որ աշխատանքային խումբ է ստեղծվում գործը հետաքննելու համար, որում ընդգրկված են ինչպես իշխանության ներկայացուցիչներ, այնպես էլ հարյուրի չափ ցուցարարներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ․ Բրազիլիան պահպանել է առաջին տեղը, Մարոկկոն բարձրացել է 11-րդ տեղ
Հաջորդ հոդվածըԱՄՆ–ն պատրաստ է օգնելու Պակիստանին թալիբների դեմ պայքարում