‘Մոնյե. Օլանդը կողմերին խաղաղության հասնելու համար կոնկրետ առաջարկներ է արել’

823

Ֆրանսիան ցանկանում է այնպիսի պայմաններ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի համար, որպեսզի ապագայում երկու երկրներն ապրեն խաղաղության  պայմաններում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն SalamNews-ի հետ հարցազրույցում: «Երբ Ֆրանսիայի նախագահն այցելեց Ադրբեջան, նշում էին Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի շուրջ համաձայնագրի ստորագրման 20-ամյակը: Օլանդը կողմերին խաղաղության հասնելու համար կոնկրետ առաջարկներ է արել, որոնք կարող են քննարկել Ֆրանսիայի և Հայաստանի նախագահները» — նշել է դիվանագետը: Ֆրանսիայի դեսպանի խոսքով, Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիայում ընդունել Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ միասին: «Ֆրանսիան ցանկանում է այնպիսի պայմաններ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի համար, որ հետագայում երկու երկրներն ապրեն խաղաղության պայմաններում: Խաղաղությունը տարածաշրջանում դրական կանդրադառնա թե կայունության, թե բարօրության վրա: ՄԽ համանախագահները շարունակում են ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հասնելու համար», — եզրափակել է նա: —

 

Նախորդ հոդվածը‘ ԱԺ 9 պատգամավոր հրաժարվել է կուտակային վճարումներ փոխանցել կենսաթոշակային հիմնադրամներ’
Հաջորդ հոդվածը‘Բիլդտ . Հայաստանի հետ նոր գործընթաց սկսելուց առաջ պետք է հստակեցվեն բոլոր հարցերը’