‘Մոնումենտի այգին դրվում է վաճառքի. Մամուլ’

1571

«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները հիմա էլ պատրաստվում են վաճառքի հանել Երևանի «Մանումենտի սադ» կոչվող հսկայական տարածքը։ Սա մի այգի է, որտեղ կա արհեստական մեծ լիճ՝ հարակից փոքրիկ սրճարաններով։ Դրանք բոլորն ունեն սեփականատերեր։ «ՉԻ» տեղեկություններով՝ իշխանությունները որոշել են այգին վաճառել ՌԴ Դաշնությունում հայտնի հայազգի գործարարներից մեկին՝ Սամվել Կարապետյանին՝ Կալուգայի Սամոյին։

Այդ առիթով արդեն սկսել են բանակցություններր այգու տարածքում շատ վաղուց շինություններ և հողատարածքներ ունեցող սեփականատերերի հետ։ Նրանցից ոմանց առաջարկվել են ծիծաղելի գումարներ՝ տարածքը ազատելու դիմաց։ Խոսքը մի քանի հազար դոլարի մասին է։ Սեփականատերերը լսելով առաջարկվող գումարի՝ իրենց բնորոշմամբ, ծիծաղելի չափը, հրաժարվել են գործարքից։

Նախորդ հոդվածը‘Սամուել Էտո’օն տեղափոխվում է «Չելսի»’
Հաջորդ հոդվածը‘«Կրքոտ» համազգեստավորի մեկնաբանությունը ակտիվիստին համբուրելու կապակցությամբ. Մամուլ’