‘Մոնսերատ Կաբալիեն Ստեփանակերտում է’

712

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին:
ԼՂՀ նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նախագահ Սահակյանը ողջունել է Մոնսերատ Կաբալիեին արցախյան հողում` նշելով, որ նա ունի շատ երկրպագուներ հանրապետությունում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հանրաճանաչ արվեստագետների հետ համագործակցությունը մեծապես կնպաստի Արցախում մշակույթի զարգացմանը:

Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Հարուցվել է քրեական գործ՝ վարկային կազմակերպության տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու փաստերի առթիվ’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանն արդեն խոսում է. Հարցազրույց հոսպիտալի բժշկի հետ (տեսանյութ)’