‘Մոնսերատ Կաբալյեն Հայաստանին ու Ղարաբաղին նվիրված ալբոմ է թողարկել’

741

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսին: ԼՂՀ նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ այդ իրադարձությունը պատմական է  Արցախի համար՝ հավելելով, որ Մոնսերատ Կաբալյեն շարունակում է պատմական քրիստոնյա քարոզիչների առաքելությունը՝ բարձր արվեստի միջոցով ոչ միայն Արցախն աշխարհին ներկայացնելով, այլեւ յուրօրինակ կոչ հղելով մարդկությանը՝ պահպանելու քրիստոնեական արժեքները:  Սահակյանը երախտագիտություն է հայտնել աշխարհահռչակ երգչուհուն եւ  բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նախագծի իրականացմանը՝ ընդգծելով, որ դա անկեղծ բարեկամության լավագույն դրսեւորումներից է: 

Նախորդ հոդվածը‘Կենսաթոշակային բարեփոխումները ձեր խելքի ու ազնվության բանը չեն’
Հաջորդ հոդվածը‘Հրիսթեա. Մենք Հայաստանի իշխանություններից պարզաբանում ենք ակնկալում’