‘Մոնսերատ Կաբալյեն ուսի վնասվածքով տեղափոխվել է Բարսելոնի հիվանդանոց ‘

739

Իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն անրակի կոտրվածքով տեղափոխվել է Բարսելոնի Sant Pau հիվանդանոց, տեղեկացոնւմ են իսպանական լրատվակայքերը:

Ըստ աղբյուրների, Կաբալյեն հիվանդանոց է տեղափոխվել դեռեւս շաբաթ օրը Ռուսաստանից վերադառնալուց հետո, որտեղ նա հյուրախաղերի էր մեկնել:

Հայտնի է, որ Եկատերինբուրգում նախատեսված համերգից առաջ 79-ամյա երգչուհին իրեն վատ է զգացել , կորցրել է գիտակցությունը եւ վայր է ընկել: Կաբալյեն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան ախտորոշել են ուղեղի միկրոկաթված եւ ուսի վնասվածք:

Սակայն հանրահայտ երգչուհին հրաժարվել է օգտվել ռուսաստանյան բժիշկների ծառայություններից եւ նախընտրել է վերադառնալ Բարսելոն:

Ներկայումս Մոնսերատի դրությունը բժիշկներին անհանգստությնա առիթ չի տալիս: Հիվանդության պատճառով երգչուհու մոտակա համերգները չեղյալ են հայտարարվել;

 

Նախորդ հոդվածը‘iPad mini պլանշետը վաճառքի մեջ կլինի նոյեմբերի 2-ից’
Հաջորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Օլեգ Եսայան. Ղարաբաղի թիկունքին այսօրվա Հայաստանն է ‘