‘
«Միլան»-ի գլխավոր մարզիչ Վիչենցո Մոնտելան մեկնաբանել է այն խոսակցությունները, ըստ որոնց «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից ազատվելուց հետո Կարլո Անչելոտին կարող է կրկին գլխավորել իտալական ակումբը.
«Շատ եմ հարգում Կարլոյին: Երբ ես «Չելսի»-ում հյուր էի նա ինձ իր հարազատ եղբոր պես ընդունեց և հարցրեց՝ չե՞մ ցանկանում արդյոք դառնալ իր օգնականը: Այդ պատճառով եթե նա ցանկանում է վերադառնալ և դառնալ իմ օգնականը, ապա այդտեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում: Նա իմ ընկերն է»,- Մոնտելայի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտին «Միլան»-ը գլխավորել է 2001-2009 թվականներին և նվաճել մի շարք տիտղոսներ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի երկու գավաթ
‘