Վինչենցո Մոնտելլան համարվում է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու գլխավոր հավակնորդը, եթե Ստեֆան Կունցը հեռանա զբաղեցրած պաշտոնից, պնդում է Calciomercato-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վերջինս հեռացվել է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից. նրա գլխավորությամբ վերջին երկու հանդիպումներում թուրքերը ոչ-ոքի են խաղացել Հայաստանի հետ (1:1) և պարտվել են Ճապոնիային (2:4):
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Կունցի պաշտոնանկության մասին լուրը։