‘Մոնտենեգրոյում հարձակում է տեղի ունեցել հայ երկրպագուների վրա ‘

2501

«Մունդիալ-2018»-ի ընտրական փուլի եվրոպական գոտու E խմբի՝ Մոնտենեգրո — Հայաստան(4:1) հանդիպումից հետո հարձակում է տեղի ունեցել մեր ընտրանու երկրպագուների վրա:

 Այս մասին հայտարարություն է տարածել «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման ֆեյսբուքյան էջը.

«Մոնտենեգրո-Հայաստան խաղից հետո, երբ հյուրերի սեկցիայում գտնվող շուրջ 80 հայ երկրպագուները, անվտանգության կարգադրությունները լսելով 30 րոպե սպասելուց հետո ոտիկանների ուղեկցությամբ հեռանում էին մարզադաշտից, հայ երկրպագուների վրա դրոշներ, պաստառներ զավթելու ակնկալիքով հարձակում գործեց Մոնտենեգրոյի երկրպագուների խուլիգանական խմբավորում։

Արժանանալով դիմադրության ՖԱՖ-ի կողմից, ուլտրասներին ոչինչ զավթել չհաջողվեց։

2 կողմից եղան բերման ենթարկվածներ և հոսպիտալացվածներ։ Ոստիկանությունը կիրառեց անհամաչափ ուժ։

Ուշ գիշեր ոստիկանական բաժանմունքից և հիվանդանոցից շարժման անդամների դուրս գրվելուց հետո ՖԱՖ-ը ողջ անձնակազմով վերադարձավ Բուդվա»:

Նախորդ հոդվածը‘Հրաձգություն մերձմոսկովյան Կրատովո ավանում’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» 100 միլիոն եվրո կառաջարկի Մարկո Վերատիի համար’