‘Մոնտենեգրո — Հայաստան՝ 4:1. Ստեֆան Յովետիչը ջախջախեց մեր հավաքականին (տեսանյութ)’

3557

«Մունդիալ-2018»-ի ընտրական փուլի եվրոպական գոտու E խմբի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Մոնտենեգրոյի ընտրանուն: Խաղն ավարտվեց դաշտի տերերի ջախջախիչ հաղթանակով՝ 4:1 հաշվով:

Խաղի հաշիվը բացվեց 2-րդ րոպեին: Աչքի ընկավ Ֆաթոս Բեչիրայը: 28-րդ րոպեին մոնտենեգրոցիների առաջատար Ստեֆան Յովետիրը հեռավար հարվածով խոցեց Արսեն Բեգլարյանի պաշտպան դարպասը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը: Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդ եղավ ևս մեկը: 53-րդ րոպեին կրկին աչքի ընկավ Ստեֆան Յովետիչը՝ դանալով ֆանտաստիկ գոլի հեղինակ: Սակայն դա դեռ ամենը չէր: 82-րդ րոպեին Յովետիչը հերթական գլուխգործոցը արարեց և մկրատաձև հարվածով գնդակն ուղարկեց մեր ընտրանու դարպասը: 88-րդ րոպեին Հայաստաի հավաքականը կարողացավ խփել հեղինակության գնդակը: Աչքի ընկավ Ռուսլան Կորյանը:

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով Ռումիանիայի ընտրանու հետ բաժանում է 4-5-րդ հորիզոնականները, իսկ Մոնտենեգրոն Դանիայի հետ 10 միավորով կիսում է 2-3-րդ տեղերը:

Զուգահեռաբար ընթացող Լեհաստան — Ռումինիա խաղում լեհերը Ռոբերտ Լևանդովսկու հեթ-տրիկի շնորհիվ 3։1 հաշվով հաղթանակ տոնեցին։ Ռումինիայի ընտրանուց աչքի ընկավ Բոգդան Ստանկուն։ 

Այս հանդիպումներից հետո E խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

1. Լեհաստան — 16 միավոր
2-3. Չեռնոգորիա և Դանիա — 10
4-5. Ռումինիա և Հայաստան — 6
6. Ղազախստան — 2

ԱԱ-2018, ընտրական փուլ, 6-րդ տուր
E խումբ

Չեռնոգորիա — Հայաստան՝ 4։1
Գոլերը՝ Բեչիրայ 2՛, Յովետիչ 28՛, 54՛, 82՛ — Կորյան 89

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2018. Չեռնոգորիա-Հայաստան. Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալ»-ը Խամեսի տրանսֆերը կվաճառի ՊՍԺ-ին’