‘Մոուրինիո. « Ես վայելում եմ ֆուտբոլը, բայց այդ վայելքի մի մասը անընդհատ ավելի ու ավելի լավը դառնալն է»’

847

 «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Մարիբորի» դեմ խաղից առաջ հայտարարել է, որ նախկինի նման լի է մեծ հավակնություններով։

«Ես վայելում եմ ֆուտբոլը, բայց այդ վայելքի մի մասը անընդհատ ավելի ու ավելի լավը դառնալն է։ Հույս ունեմ, որ տասը տարի անց, երբ 60 տարեկան կլինեմ, խաղացողները կասեն՝ «Ծերուկը դեռ ուզում է հաղթել, միշտ բարելավում է ցանկանում ու մոտիվացված է»։

Հիմա կարիերայիս լավագույն պահն է, և ես ուզում եմ լիովին վայելել այն։ Հաճույքներից մեկը լավագույն մրցաշարերին մասնակցելն ու լավ թիմերի դեմ խաղալն է, լավագույն թիմերի լավագույն ֆուտբոլիստներին մարզելը։

Բայց, երբ հանդիպումներին նայում ես մարզչի աչքով, տեսնում եմ, որ միշտ հնարավոր է ավելի լավ բան անել։ «ՔՊՌ»-ի դեմ խաղում բազմաթիվ պահեր կային, որոնք պետք է ուղղել։

Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ անիմաստ ծախսում են իրենց տաղանդը։ Եթե տաղանդ չկա, դու բավարարվում ես այն ամենով, ինչ կարողանում ես, բայց եթե դու տաղանդավոր ես, ապա միշտ պետք է բոլոր բջիջներով զգաս, որ դեռ աճելու տեղ ունես, իսկ ես բազմաթիվ երիտասարդ տաղանդավոր խաղացողներ ունեմ»,-ասել է Մոուրինյուն «Չելսիի» պաշտոնական կայքում։

Նախորդ հոդվածը‘Բելգիական պարբերական. Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը վաղ թե ուշ տեղի է ունենալու’
Հաջորդ հոդվածը‘Անկուշտները. ՃՈ-ն տեսախցիկներ է տեղադրում խաչմերուկներից դուրս’