‘
2012 թվականի տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մալագան» «Ռեալին» առաջարկել է ձեռք բերել իր երկու խաղացողներին՝ Սանտի Կասորլային եւ Իսկոյին, հայտնում է El Confidencial-ը:
Ֆինանսական խնդիրների պատճառով «Մալագան» երկու ֆուտոլիստներից պատրաստ է եղել բաժանվել 35 միլիոն եվրոյի դիմաց: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին տեղեկացրել է նման հնարավոր տրանսֆերների մասին, սակայն պորտուգալացին մերժել է այդ առաջարկը:
Ավելի ուշ Կասորլան Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվեց 19 միլիոն եվրոյի դիմաց, իսկ Իսկոն վերջերս նոր պայմանագիր է ստորագրել «Մալագայի» հետ, համաձայն որի ֆուտբոլիստի փոխհատուցման գումարը կազմում է 35 միլիոն եվրո:
‘