‘
Մադրիդի «Ռեալի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում՝ «Մալյորկայի» հետ խաղում հանդես է գալու ձախ պաշտպանի դիրքում:
«Վաղը ձախ պաշտպանի դիրքում խաղալու է Իգուաինը: Նա արագ եւ ուժեղ ֆուտբոլիստ է, ձախից լավ է գործում: Մայքլ Էսյենը կամ դաշտի կենտրոնում տեղ կզբաղեցնի, կամ ընդհանրապես չի խաղա»,- «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Football.kulichki.net-ը:
Այս առաջնությունում Իգուաինը 8 հանդիպում է անցկացրել եւ խփել 4 գնդակ:
Նշենք, որ «Մալյորկա» — «Ռեալը» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին:
‘