‘Մոուրինյոյի նոր մականունը «Մանչեսթեր Յունայթեդում» ‘

1671

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակումբի սպասարկման անձնակազմի կողմից «Դեյզի» մականունն է ստացել: 

«Mirror»-ի տեղեկությամբ` անգլիական ակումբի աշխատակիցները պորտուգալացուն համեմատության են «արժանացրել» 1989 թվականի «Միսս Դեյզիի վարորդը» օսկարակիր ֆիլմի գելխավոր հերոսուհու` Դեյզիի հետ (դերակատարումը` Ջեսիկա Թենդիի):

Մականունը բացատրվում է նրանով, որ 54-ամյա մասնագետը «կարմիր սատանաներին» գլխավորելու օրից ոչ մի անգամ ավտոմեքենա չի վարել: Ժոզե միշտ օգտվում է վարորդի ծառայություններից:

Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ է նշանակվել 2016 թվականի ամռանը:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Լինդելոֆը պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ’
Հաջորդ հոդվածը‘Խաղին ավելացված ժամանակի մոտեցումը փոխվել է, այլ կանոններ` խստացվել’