‘Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում թիմի մարտավարությունն է’

1055

‘

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոստովանել է, որ վերջին շրջանում իր թիմն այնքան էլ տպավորիչ խաղ չի ցուցադրում: Պորտուգալացի մասնագետի կարծիքով դա պայմանավորված է հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների բացակայությամբ:

«Մրցաշրջանի մեծ մասը մենք հիանալի խաղացինք, շատ գոլեր խփեցինք և հրաշալի վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Վերջին շրջանում ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում մարտավարությանը, քան ստեղծագործական մասին: Խնդիրն այն է, որ Դիեգո Կոստան վնասվածք ստացավ, Նեմանյա Մատիչը որակազրկվեց, Սեսկ Ֆաբրեգասը ևս մի քանի խաղ բաց թողեց, իսկ հետո Կոստան կրկին վնասվածք ստացավ:

Երբ թիմը կարևոր ֆուտբոլիստների է կորցնում, կորցնում է որոշակի որակներ, բայց մենք շարունակում ենք արդյունքի հասնել: Օրինակ` դուք բաց ծովում եք, և ձեր նավը խորտակվում է, բնականաբար, դուք լաստ կպատրաստեք ճանապարհը շարունակելու համար»,-Մոուրինյուի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

‘

Նախորդ հոդվածը‘Sunday Times. Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարզիկները և մարզիչները’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Բավականություն էի ստանում Մեսսիի խաղից, այժմ կարող եմ տուժել դրանից» ‘