Մոուրինյոն՝ «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին

98

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, հռոմեական թիմի խաղացող Հենրիխ Մխիարյանի հետ հարաբերությունների մասին «Մանչեսթեր Յունայթեդում»։

«Այն ժամանակ մարդիկ վատատեսորեն էին տրամադրված եւ ասում էին, որ Մխիթարյանն ինձ հետ աշխատանքում շանս չի ունենա։ Ասում էին, որ նա անհաջողություններից հետո չի կարողանում շտկել դրությունը։ Ես ապացուցեցի հակառակը։ Մենք շատ հասուն եւ ազնիվ էինք իրար հետ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sport-ը։

33-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբում հանդես է եկել 2016-2018-ին։ Մոուրինյոյի հետ լարված հարաբերություններից հետո նա տեղափոխվել էր Լոնդոնի «Արսենալ»։

Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Կողմերը դեռ չեն կնքել նոր պայմանագիր։ Մոուրինյոն մի քանի անգամ նշել է, որ Մխիթարյանը «Ռոմայի» առանցքային խաղացողներից է եւ ցանկանում է շարունակել աշխատանքը նրա հետ։

Նախորդ հոդվածըWP․ ԱՄՆ-ը Կիևին տվյալներ չի հաղորդի
Հաջորդ հոդվածըԱտելությամբ առաջնորդվողները․ Ալիք Մեդիա