‘Մոուրինյոն անդրադարձել է Սանչեսի հնարավոր տրանսֆերին ‘

1989

‘

«Ման. Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Լոնդոնի «Արսենալ»-ի վինգեր Ալեքսիս Սանչեսի հնարավոր տրանսֆերն «Օլդ Թրաֆորդ»:

«Մարդիկ կարծում են, որ մարզիչները մասնակցում են տրանսֆերային բանակցություններին, բայց ամեն ինչ կախված է ակումբներից: Ես նման քննարկումների չեմ մասնակցում, այլ ուղղակի սպասում եմ նորությունների:

Ես կզրուցեմ ձեզ հետ, եթե մենք գնենք Սանչեսի տրանսֆերը, կասեմ, թե ինչ կարող է նա տալ մեր թիմին: Սանչեսը դեռ «Արսենալ»-ի ֆուտբոլիստ է, հետևաբար իմաստ չեմ տեսնում ինչ-որ բան քննարկել ձեզ հետ:

Իմ մասնակցությունը բանակցություններին սահմանափակվում է նրանով, որ ես ակումբի ղեկավարությանն ասել եմ, թե ինչու եմ ցանկանում Սանչեսին տեսնել «Ման. Յունայթեդ»-ում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Հայտնի է Գերմանիայի՝ 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստը’
Հաջորդ հոդվածը‘Դե Խեան կարծես, թե չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել «Ման. Յունայթեդ»-ի հետ’