Մոուրինյոն առաջարկ է ստացել Պորտուգալիայի հավաքականից

312

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել իտալական «Ռոմայի» 59-ամյա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Ֆեդերացիան Մոուրինյոյին առաջարկել է համատեղել աշխատանքը ազգային թիմում եւ «Ռոմայում»։

Սպասվում է, որ առաջիկա օրերին կհեռացվի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը։

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Պորտուգալիան 0:1 հաշվով պարտվել էր Մարոկկոյի թիմին։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Մեսսին՝ Արգենտինա — Խորվաթիա հանդիպման լավագույն խաղացող
Հաջորդ հոդվածըԴատարանն արդարացրել է Նեյմարին