‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյն հայտարարել է, որ իր նախկին թիմի՝ Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը չէր ցանկանում, որ ինքը հեռանար ակումբից.
«Իմ հեռանալու պահին աշխատանքի ամենաբարդ մասն արդեն արված էր: Դա հասկանում էին նաև ակումբում, որտեղ ցանկանում էին, որ ես շարունակեմ աշխատել «Ռեալ»-ում: Յուրքանաչյուրը՝ նախագահից մինչև մարզական տնօրեն, հասկանում էր, թե ինչ դժվարություններ են մնացել հետևում, այդ պատճառով նրանք ցանկանում էին, որ ես չհեռանայի: Ես իսկապես աղաչել եմ, որպեսզի նրանք ինձ բաց թողնեին:
Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում այդպիսի բան տեղի չի ունենա, քանի որ ես չեմ ցականում հեռանալ ակումբից»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում մադրիդյան AS պարբերականը:
Ժոզե Մոուրինյոն «արքայական» ակումբը գլխավորել է 2010-2013 թվականներին: Այդ տարիների ընթացքում նա չկարողացավ թիմի հետ հաղթել Չեմպիոնների լիգայում, սակայն Իսպանիայի առաջնությունում վերջ դրեց «Բարսելոնա»-ի գերիշխանությանը:
‘