‘Մոուրինյոն ասել է, թե որ թիմն է ամենաուժեղ մրցակիցը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում’

1957

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բենֆիկա»-ին համարում է իր թիմի ամենաուժեղ մրցակիցը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Հիշեցնենք, որ պորտուգալական ակումբը առաջին երկու տուրերում պարտություններ է կրել ԲԿՄԱ-ից(2:1) ու «Բազել»-ից(5:0):

«Չնայած նրան, որ «Բենֆիկա»-ն 5:0 հաշվով զիջեց «Բազել»-ին, ես շարունակում եմ նրանց համարել մեր խմբի ամենաուժեղ մրցակիցը: Մեկնարկում «Բենֆիկա»-ն երկու դժվարին հանդիպում է ունեցել, բայց կարծում եմ, որ նրանք ավելի ուժեղ են, քան ԲԿՄԱ-ն ու «Բազել»-ը»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում SAPO Desporto-ն:

Հիշեցնենք, որ 2-րդ տուրից հետո A խմբում «կարմիր սատանաներ»-ը վաստակած 6 միավորով միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Նախորդ հոդվածը‘Լոնդոնի «Արսենալ»-ը փոխարինող է գտել Պետր Չեխին’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ի նախկին մարզիչը կարող է գլխավորել «Բավարիա»-ն’