‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արգելափակել է իր թիմի կիսապաշտպան Անդեր Էրերայի հնարավոր տեղափոխությունը «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Կատալոնական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մտադիր է ուժեղացնել «կապտանռնագույններ»-ի կիսապաշտպանության գիծը և Էրերան եղել է ակումբի տրանսֆերային նպատակներից մեկը:
«Բարսելոնա»-ն 27-ամյա խաղացողի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է արել մանկունիանցիներին, սակայն Ժոզե Մոուրինյոն մտադիր չէ բաժանվել Էրերայից՝ անկախ այն բանից, թե նրա տեղափոխության համար որքան գումար կառաջարկվի:
Այս մրցաշրջանում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է 50 հանդիպման, դարձել 2 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
‘