‘
Ֆուտբոլային Եվրոպան մանչեսթերյան դերբիի սպասումով է: Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: Իսպանական սուպերկլասիկոներից սկսված Մոուրինյո — Գվարդիոլա թշնամական դիմակայությունը տեղափոխվել է Անգլիա: Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչը չնայած կատալոնացի մասնագետի հետ նախկինում ունեցած լարված հարաբերություններին, նրան հրավիրել է մեկ գավաթ գինի խմելու խաղից հետո, հաղորդում է thesum.co.uk-ը:
Լոնդոնի «Չելսիում» առաջին անգամ աշխատելու տարիներից դեռ Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի օրինակով կարեւոր հանդիպումներից հետո մրցակցի մարզիչին հրավիրում է մեկ գավաթ գինի խմելու: Ֆերգյուսոնն ու Մոուրինյոն այդ ավանդույթի շրջանակում շատ են միասին գինի խմել: Այժմ Մոուրինյոն որոշել է հրավիրել Գվարդիոլային, որի պատասխանի մասին դեռ հայտնի չէ:
‘