‘Մոուրինյոն դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականությունից’

3281

‘

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհություն է հայտնել անգլիական ակումբի տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ:

The Guardian-ի համաձայն՝ պորտուգալացի մասնագետն անկնալում էր, որ նորեկները թիմին կմիանան մինչեւ նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը, սակայն բանակցությունները հարթ չեն ընթացել: Խոսքը Նեմանյա Մատիչի («Չելսի»), Իվան Պերիշիչի («Ինտեր») եւ Ալվարո Մորատայի («Ռեալ») մասին է:

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջիկա օրերին կվերադառնա արձակուրդից, իսկ հուլիսի 16-ին ամերիկյան մրցաշրջագայությունը կսկսի «Լոս Անջելես Գելաքսիի» հետ ընկերական խաղով: 

‘

Նախորդ հոդվածը‘Հաքան Չալհանօղլուն՝ Միլանի ֆուտբոլիստ ‘
Հաջորդ հոդվածը‘«Ուիմբլդոնը» մեկնարկեց. Մարեյն ու Նադալը հաղթեցին’