‘Մոուրինյոն դիտարկում է «Նյուքասլը» գլխավորելու տարբերակը’

514

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն դիտարկում է անգլիական «Նյուքասլը» գլխավորելու տարբերակը։

56-ամյա մասնագետը կընդունի առաջարկը, եթե ակումբի նախագահ դառնա Էրաբական Միացյալ Էմիրությունների նախագահի եղբայր, շեյխ Խալեդ բեն Զայեդ Ալ Նեհայանը, որը մեծ գումար կհատկացնի թիմի կազմի ուժեղացմանը, հաղորդում է Mirror-ը։ Մոուրինյոն հայտնել է, որ լուրջ է վերաբերվում այդ նախագծին։

Անգլիայում Մոուրինյոն գլխավորել է Լոնդոնի «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը», որը նրան պաշտոնանկ արեց 2018թ․ դեկտեմբերին։

Նախորդ հոդվածը‘Պորտուգալիայի հավաքականը՝ Ազգերի լիգայի հաղթող (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Հրաչյա Մարգարյանը՝ ոսկե մեդալակիր’