‘
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զարմացած է, որ այս ամառ «Բավարիան» չի վերադառնում իր կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգեի հետևից։ Այն բանից հետո, երբ Մոուրինյոն հայտարարեց, թե հույսեր չի կապում 32-ամյա Շվայնշտայգերի հետ և թույլ է տալիս նրան հեռանալ «Օլդ Թրաֆորդից», «Բավարիայի» գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն սուր քննադատության ենթարկեց պորտուգալացուն։
Պատասխանելով այս դիտողություններին՝ Ժոզեն զարմանք է արտահայտել, թե ինչու մյունխենյան ակումբը չի վերադարձել իր սանի հետևից, եթե այդպես անհանգստանում է նրա ճակատագրի համար։
-Երբ կարդացի «Բավարիայից» որոշ մարդկանց հայտարարությունները, մտածեցի, թե նրանք ակնթարթորեն կսլանան Մանչեսթեր, որպեսզի հետ տանեն Շվայնշտայգերին։ Սակայն դա տեղի չունեցավ։ Ես շատ զարմացած եմ, որ պարոն Ռումենիգեն այստեղ չէ և չի ուզում նրան վերցնել,- Մոուրինյոյին է մեջբերում Sky Sports-ը։
‘