‘Մոուրինյոն խոսել է հայ կիսապաշտպանի մասին’

1733

‘

«Մանչեսթեր Յունայթեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի մասին: «Մենք «Յունայթեդ» բերեցինք Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստին: Ուզում եմ նշել, որ Մխիթարյանը Գերմանիայում լավագույնն է ճանաչվել ֆուտբոլիստների շարքում անցկացված քվեարկության արդյունքում:

Սա շատ կարևոր է, երբ բարձր գնահատականի ես արժանանում մրցակիցներիդ կողմից: Լրագրողների կամ երկրպագուների քվեն ստանալը բոլորովին այլ է: Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է», – ասել է Մոուրինյոն:

‘

Նախորդ հոդվածը‘Կանտոնա. Ինչո՞ւ Նեյմարը «Բարսելոնայից» հեռացավ, որ խաղա «գենգամների» դեմ’
Հաջորդ հոդվածը‘Արեւ կլինի’