‘
Անգլիական մամուլի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է զրկվել իր աշխատանքից մոտ ժամանակներս:
Այս հարցում առանցքային կդառնա Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպումը «Նյուքասլի» հետ: Եթե «կարմիր սատանաները» պարտվեն այս խաղում, ապա մեծ է հավանականությունը, որ պորտուգալացի մասնագետը կազատի իր աշխատասենյակը:
Մոուրինյոյի միակ փրկության օղակն այն է, որ «ՄՅՈւ»-ում դեռևս այլըտրանք չեն գտել գլխավոր մարզչի պաշտոնի համար:
‘