‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել ՊՍԺ-ն: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Պորտուգալացի մասնագետը հանդիպել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են հնարավոր գործակցությունը:
Ֆրանսիացիները մտադիր չեն բաժանվել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելից, սակայն Չեմպիոնների լիգայում հերթական ձախողումը կարող է ազդել գերմանացի մասնագետի կարիերայի վրա:
‘