‘Մոուրինյոն կարող է գլխավորել «Վալենսիան»’

783

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է առաջիկայում գլխավորել իսպանական «Վալենսիան»:

El Confidencial-ի հաղորդմամբ՝ «Վալենսիայի» ղեկավարությունը ցանկանում է ազատել աշխատանքից ակումբի գլխավոր մարզիչ Մարսելինյոյին, որի հավանական փոխարինողների ցանկում իսպանական ակումբն ընդգրկել է նաև Մոուրինյոյին:

Ժոզե Մոուրինյոն ավելի վաղ Sky Sports-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ցանկանում է կրկին զբաղվել մարզչական աշխատանքով:

56-ամյա պորտուգալացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել է 2018 թվականի դեկտեմբերին:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները հաղորդում են ստացել Մեսսիի և Սուարեսի ավտոմեքենաներում ռումբի առկայության մասին’
Հաջորդ հոդվածը‘Կոնտե. «Ինտերը» կկարողանա զարմացնել այս տարի’