Մոուրինյոն կբանակցի «Ռոմայի» մրցակիցներից մեկի հետ

253

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որն օրեր առաջ հեռացվել էր «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից, առաջիկա շաբաթվա ընթացքում կսկսի բանակցել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» ղեկավարության հետ, հաղորդում է The Sunday Times-ը:

60-ամյա մասնագետը հռոմեական ակումբում 3 տարի անցկացնելուց հետո Իտալիայի առաջնությունից հեռանալու մտադրություն չունի: Նա դեռևս չի ցանկանում դիտարկել Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբների առաջարկները:

Հիշեցնենք, որ Մոուրինյոյին «Ռոմայում» փոխարինել է ակումբի լեգենդ Դանիելե Դե Ռոսին, որի գլխավորությամբ առաջին խաղում «Գայլերը» հաղթանակ են տարել: 

Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռոման» նավաճել էր իր պատմության մեջ առաջին եվրագավաթը՝ դառնալով Կոնֆերենցիաների լիգայի հաղթող: Պորտուգալացին հռոմեական ակումբին դուրս էր բերել նաև Եվրոպա լիգայի եզրափակիչ:

Նախորդ հոդվածը«Ժիրոնան» կամային հաղթանակ տարավ խոշոր հաշվով, Դովբիկը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԷդգար Սևիկյանն առաջին մարզումն է անցկացրել «Ֆերենցվարոշում»