‘Մոուրինյոն կրկին մեղադրում է մրցավարներին’

739

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ դարպասային գծերի մոտ մրցավարների տեղակայումը միջոցների անիմաստ վատնում է:

«Կավանին գցեց Կոստային: Դա 11 մետրանոց էր: Վստահ եմ, որ դարպասային գծերի մոտ մրցավարների տեղակայումը միջոցների անիմաստ վատնում է:

Որպես կանոն, նրանք ոչինչ չեն անում և չեն փոխում: Ավելի լավ է տեխնիկական միջոցներ կիրառել՝ պարզելու համար՝ հատե՞լ է գնդակը դարպասային գիծը, թե ոչ:

Կրկնում եմ՝ եթե մրցավարը 10 մետր հեռավորությունից չի նկատում 11 մետրանոցը, ապա 4-րդ ու 5-րդ մրցավարների տեղակայումը գումարի ու ժամանակի ապարդյուն ծախս է»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ընթացիկ մրցաշրջանում Անչելոտին չի հեռանա «Ռեալից»’
Հաջորդ հոդվածը‘Դավիդ Լուիս. «Դիեգո Կոստան զարմանալի ֆուտբոլիստ է»’