‘Մոուրինյոն հաղթանակներով Անգլիայի առաջնության բոլոր ժամանակների մարզիչների ցանկում առաջատար է’

980

Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած «Չելսին» ընթացիկ մրցաշրջանում 16 տուրից հետո տարել է 4 հաղթանակ, 3 ոչ-ոքի եւ 9 խաղում պարտություն է կրել: Այնուամենայնիվ, 2004-2007 թվականներին եւ 2013-2015 թվականներին ընդհանուր առմամբ «Չելսին» 212 խաղից 140-ում հաղթել է, ինչը կազմում է խաղերի 66 տոկոսը:

Այս ցուցանիշով Մոուրինյոն Անգլիայի առաջնության բոլոր ժամանակների մարզիչների ցանկում առաջատար է: Երկրորդ տեղում է սըր Ալեքս Ֆերգյսուսոնը, ում գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» 810 խաղից 528-ում հաղթանակ է տարել՝ 65 տոկոս: Երրորդ տեղում Մանուել Պելեգրինին(«Մանչեսթեր Սիթի») է, չորրորդ տեղում Կարլո Անչելոտին («Չելսի»), հինգերերոդ տեղում ՝ Ռոբերտո Մանչինին («Մանչեսթեր Սիթի»):

Նախորդ հոդվածը‘Հայտնի են Մոուրինյուի հավանական փոխարինողները ‘
Հաջորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիա»-ի ամանօրյա տեսահոլովակը’