‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ հետաքրքրված է Ֆլոյդ Մեյվեզերի և Քոնոր ՄաքԳրեգորի մենամարտով, որը կայանալու է օգոստոսի 27-ին:
«Ես երազում տեսել եմ, որ այդ դիմակայությունը սկսվելու է բռնցքամարտի կանոններով, բայց ավարտվելու է այլ կերպ. երկու մարտիկներն էլ ցույց են տալու իրենց կարողությունները իսկական կռվում: Ցավոք, չեմ կարող ուղիղ եթերում դիտել մենամարտը: Դա չափազանց ուշ ժամ է ինձ համար: Ես պետք է քնեմ, սակայն առավոտյան կդիտեմ»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում The Sun-ը:
Հիշեցնենք, որ Ֆլոյդ Մեյվեզեր — Քոնոր ՄաքԳրեգոր մենամարտը կկայանա օգոստոսի 27-ի առավոտյան: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 08:00-ին:
‘