‘
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բրիտանական մամուլի հետ ունեցած հարցազրույցում պատմել է Եվրոպայի գլխավոր մրցաշարում իր նախկին հաղթանակների մասին։
«Չեմպիոնների լիգայի լավագույն հիշողությունը կանվանեմ «Ինտերի» հետ հաղթանակը 2010-ին։ Երբ «Պորտուի» հետ հաղթեցի այդ մրցաշարում՝ ունեի երիտասարդ կոլեկտիվ, որտեղ խաղացողների առջև կային հաջող ելույթների շատ տարիներ։ Եթե ես չհաղթեի 2004-ին՝ չէի հեռանա թիմից։ Ես և մի խումբ խաղացողներ հեռացանք ակումբից անմիջապես եզրափակիչից հետո, բայց եթե մենք չշահեինք՝ ևս մի քանի տարի կմնայինք Պորտուգալիայում։
«Ինտերում» ամեն ինչ ուրիշ էր։ Խաղացողների մեծ մասը արդեն բավականաչափ տարիքով էր, և այդ հաղթանակը երկար տարիներ նրանց երազանքն էր։ 2010-ի եզրափակիչը վերջինն էր Մարկո Մատերացիի, Ֆրանչեսկո Տոլդոյի, Խավիեր Ձանետտիի, Իվան Կորդոբայի, Էստեբան Կամբյասսոյի համար։ Նրանք գիտեին. կամ հիմա պետք է հաղթեն, կամ՝ երբեք։
Այդ տիտղոսը կարևոր էր նաև ակումբի նախագահ Մասսիմո Մորատտիի և թիմի բոլոր երկրպագուների համար, ովքեր դրան էին սպասում գրեթե 50 տարի»,- պատմել է Մոուրինյոն։
‘