‘Մոուրինյոն հնարավոր է վաճառի Տորեսին ‘

617

«Չելսի»-ին ստիպված կլինի վաճառել լեգեոներներից որևէ մեկին` Չեմպիոնների լիգայի կանոնադրությունը չխախտելու համար: Դիդյե Դրոգբայի վերադարձը «Չելսի» նշանակում է, որ հիմա լոնդոնցիները պահանջվածից ավելի լեգոներներ ունեն:

Նշենք, որ ակումբները կարող են հայտարարագրել 21 տարեկանից բարձր միայն  17 ֆուտբոլիստ: Իսկ արիստոկրատներն արդեն ունեն 18-ը:

Հիմա Մոուրինյոյի հիմնական նպատակն այն  է, որ Ֆերնանդո Տորեսից ազատվի:  Իհարկե, հնարավոր գնորդները չեն շտապում Ֆերնանդոյի համար վճարել հսկայական գոuմարներ: Միայկ հույսը «Ատլետիկո»-ն է, որը դեմ չէ վերադարձնելու Տորեսին` Վինսենտ Կալդերոնի փոխարեն:

Այն դեպքում, եթե Մոուրինյոյին չհաջողվի վաճառել Տորեսին կամ Оբի Միքելին, ում պահանջարկը ծայրահեղ ցածր է, ապա ստիպված պետք ազատվեն Պետր Չեխից: Վերջինիս համար հենց այս պահին «ՊՍԺ»-ն պատրաստ է վճարել 10 մլն եվրո: Նշենք, որ Չեխի կողքին «Չելսի»-ի կազմում արդեն կան այպիսի դարպասապահներ, ինչպիսիք են ավստրիալիացի Մարկ Շվարցերը և բելգիացի Տիբո Կուրտուան:

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերից Հայաստանը մտադիր է ներգրավվել ՄԱԿ խաղաղապահ գործունեությունում Լիբանանում’
Հաջորդ հոդվածը‘«Հրապարակի» եւ iLur.am-ի ներկայացուցիչները կբողոքարկեն նիստը դռնփակ անցկացնելու որոշումը (Տեսանյութ)’