‘
«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախքան միջմրցաշրջանային հավաքների մեկնարկը առանձնացրել է այն երկու խաղացողներին, ովքեր իր ծրագրերում ներառված չեն: Տրանսֆերի են հանվել պաշտպաններ Թայլեր Բլեկետը եւ Գիլերմո Վարելան, տեղեկացնում է Sky Sports-ը:
Անգլիացին եւ ուրուգվայցին թիմի հետ չեն մեկնի Չինաստան հավաքների եւ իրենց համար նոր ակումբներ կփնտրեն: Բլեկետը նախորդ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես է եկել «Սելթիկում», իսկ Վարելան Լուի վան Գալի օրոք մերթընդմերթ հայտնվել է «կարմիր սատանաների» հիմնական կազմում, սակայն նոր գլխավոր մարզչի պլաններում չի ընդգրկվել:
‘