‘
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր թիմում է ցանկանում տեսնել «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին:
Ինչպես փոխանցում է The Mirror-ը, Անտոնիո Կոնտեի տեղափոխությունից հետո իսպանացու համար իր ապագան անորոշ է: Բացի այդ «Չելսին» մոտ է «Լեսթերի» կիսապաշտպան Ն՚ Գոլո Կանտեի հետ պայմանագիր կնքելուն: Այս ամենից ելնելով՝ Ֆաբրեգասը դիտարկում է ակումբը փոխելու տարբերակը: «Մանչեսթեր Յունայթեդը» կարղ է օգտվել այդ իրավիճակից եւ առաջարկ անել: Սակայն Մոուրինյոն ցանկանում է նախօրոք դա անձամբ քննարկել Ֆաբրեգասի հետ:
‘