Մոուրինյոն մերժել է Պորտուգալիայի հավաքականին

360

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մերժել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որը ցանկանում էր նրան տեսնել ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում եւ համաձայն էր համատեղության «Ռոմայի» հետ, հաղորդում է Jornal de Noticias-ը։

59-ամյա մասնագետը ցանկանում է մինչեւ վերջ կատարել պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Այն նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի թիմը 0:1 հաշվով պարտվել էր Մարոկկոյից։ Դրանից հետո գլխավոր մարզիչի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Ֆերնանդու Սանտուշը։

68-ամյա մասնագետը Պորտուգալիայի հավաքականը գլխավորում էր 2014 թվականից։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է 2016թ․ Եվրոպայի չեմպիոն, 2019թ․ Ազգերի լիգայի գավաթակիր։

Նախորդ հոդվածըԹուրքիա․ Անկարգությունները Ֆրանսիայում ցույց տվեցին ՔԲԿ-ի իրական ահաբեկչական դեմքը
Հաջորդ հոդվածըՀայաստանի 14 շախմատիստ մեկնարկում է աշխարհի առաջնությունում