‘
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ևս 2 կիսապաշտպան հրավիրել։ Այս մասին տեղեկացնում է Manchestereveningnews-ը։
Ժոզե Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում են պորտուգալական «Սպորտինգ»-ի 24-ամյա կիսապաշտպան Վիլյամ Կարվալյուն:
Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել նաև Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Գրիգորիս Կաստանոսին։ 18-ամյա Կաստանոսի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է նաև «Էվերթոն»-ը։
‘