‘Մոուրինյոն նախնական պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ’

1018

Լոնդոնի «Չելսիից» հեռացված Ժոզե Մոուրնյոն նախնական պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հաղորդում է deportes.elpais -ը: Այս համաձայնագիրը վերջնական չէ, սակայն անգլիական ակումբը ստիպված կլինի զգալի գումար վճարել պորտուգալացի մասնագետին, եթե հետ կանգնի որոշումից:

Եթե պայմանագիրը չկնքվի մինչեւ մայիսի 1-ը, Մոուրինյոն կստանա 6.5 միլիոն եվրո, չկնքվի մինչեւ հունիսի 1-ը, ապա ակումբը ստիպված կլինի վճարել 13 միլիոն եվրո: Եթե մարզիչը փոխի որոշումը, ապա նա ստիպված կլինի փոխհատուցում վճարել ակումբին:

Անգլիայի առաջնության 29 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեը» հոլանդացի Լուի վան Գալի գլխավորությամբ 6-րդ տեղում է: Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում թիմը չհաղթահարեց «Լիվերպուլի» արգելքը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի իշխանությունները հետաձգել են «Գալաթասարայ» — «Ֆեներբահչե» հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Ինդիան Ուելս. Ջոկովիչը հաղթեց Նադալին եւ դուրս եկավ եզրափակիչ(տեսանյութ)’