Մոուրինյոն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանի ծննդյան տարեդարձը

51

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շնորհավորել է սովետական լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան տարեդարձը։ Այսօր լրացավ նրա 95-ամյակը։ Շնորհավորանքի տեսանյութը տեղադրվել է Ռուսաստանի ազգային հավաքականի թվիթերյան էջում։

«Բարև, հարգելի Նիկիտա։ Սա Ժոզե Մոուրինյոն է Պորտուգալիայից։ Ամուր գրկում եմ քեզ, մաղթում լավագույնն ու հիանալի տարեդարձ։ Մեկ տարուց ևս մեկ տեսաշնորհավորանք կձայնագրեմ քեզ համար, բայց այս անգամ արդեն 96-ամյակի կապակցությամբ»,- ասել է Մոուրինյոն։

Նախորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Կարեն Խաչանովը դուրս եկավ չորրորդ շրջան
Հաջորդ հոդվածըG20-ի առաջնորդներն ուզում են օգնել աֆղանացիներին, բայց ոչ թալիբներին